Aug 19 2020 17:05
Banovsha Shahaliyeva
Views: 305

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Դեպքերի 64 տոկոսը բաժին է ընկնում Ամերիկա մայրցամաքին: Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 44 հազար դեպք: Երկիրը հիվանդացության և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականում է: ԱՄՆ-ին են հաջորդում Բրազիլիան և Հնդկաստանը: Բրազիլիայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3 մլն 400 հազար դեպք, որոնցից 110 հազարը՝ մահվան ելքով: Հնդկաստանում կորոնավիրուսով մինչև օրս հիվանդացել է 2 միլիոն 700 հազարից ավելի մարդ, որոնցից մահացել է 53 հազարը:

Կորոնավիրուսի դեպքերի թվով ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին հաջորդում են Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Պերուն, Մեքսիկան:

Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո: Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:


Create Account



Log In Your Account