Aug 21 2020 18:25
Gulyaz Shirinova
Views: 355

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) առցանց օլիմպիադայի թոփ- դիվիզիոնում խաղերի մեկնարկի նախօրեին, գնահատել է  B խմբում դասավորվածությունը, որտեղ գրանցվել է  Ադրբեջանի հավաքականը:  Ինչպես հաղորդում է azerisport.сom-ը, ՖԻԴԵ-ն այս ենթախումբը համարում է չորս խմբի մեջ առավել հավասարակշռվածը: «Այստեղ առկա է երկու ուժեղ թիմ, որոնք եկել են երկրորդ դիվիզիոնից` Իսպանիան և Հունգարիան: Մյուս կողմից, պոտենցիալ ֆավորիտ հանդիսացող Ուկրաինան  չկարողացավ մրցաշարին մոբիլիզացնել լավագույն խաղացողներին: Եվ չնայած, այս երկրի հավաքականի  կազմում ընդգրկված են Վասիլի Իվանյուկը և Անտոն Կորոբովը, ռապիդը նրանց համար  հեշտ պայքար  չի լինի: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ազգային հավաքականն իր դրոշի ներքո հավաքել է ուժեղագույն  խաղացողներին՝ ներառյալ երիտասարդների: Ամենայն հավանականությամբ,  մենք այս թիմին կտեսնենք փլեյ-օֆ փուլում՝ Շահրիյար Մամեդյարովի և Թեյմուր Ռաջաբովի ղեկավարությամբ», - ընգծել է է ՖԻԴԵ-ի պորտալը:

 


Create Account



Log In Your Account