Aug 22 2020 16:47
Gulyaz Shirinova
Views: 301

Ադրբեջանի էներգետիկայի ոլորտը սրընթաց զարգացման ժամանակաշրջանում է և այս գործոնը հանդիսանում է սոցիալ-տնտեսական աճի հիմնական պայմանը: Այս մասին «Գոբու» էլեկտրակայանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունից հետո հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրականացվում են մասշտաբային աշխատանքներ՝ առկա ենթակառուցվածքի կատարելագործման  և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ: Երկրի ղեկավարը հեռանկարային ուղղություններից է համարել՝ մասնավոր հատվածի ներգրավումը այս ոլորտին և վերականգնվող  էներգետիկ աղբյուրների զարգացման ոլորտը:

«Այսօր աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանում վերականգնվող  էներգիայի  արտադրության մեջ և այս հետաքրքրությունն արդեն իրականացվում է: Տարեսկզբին ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր երկու խոշոր միջազգային ընկերությունների հետ՝ 440 մեգավատ հզորության արևային և քամու էլեկտրակայանների շինարարության հետ կապված: Այս նախագծերի ֆինանսավորումը 100 տոկոսով իրականացվում է մասնավոր անձանց կողմից, ինչը մեր հանդեպ, ապագայի հանդեպ վստահության, Ադրբեջանի կայուն ապագայի և զարգացման դրսևորումն է»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:  

Այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ենթակառուցվածքի ստեղծման և ավանդական բնագավառի կատարելագործման համար  ներգրավվել են աշխարհի տարբեր երկրներից մասնագետներ և մասնավոր ընկերություններ՝ ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը:  

«Տվյալ  պահին Ադրբեջանում մասշտաբային  աշխատանքներ են իրականացվում  այլընտրանքային և ավանդական էներգետիկայի ոլորտում: Ենթակայաններում իրականացվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, կառուցվում են նոր ենթակայաններ, հարևան երկրների հետ համատեղ  կառուցվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր: Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիան և առկա ենթակառուցվածքների արդիականացումը հանդիսանում են՝ Ադրբեջանի զարգացման և ընդհանուր առմամբ էներգետիկ անվտանգության գրավականը»,-ասել է  ԱՀ էներգետիկայի նախարարության դեպարտամենտի ղեկավար Ալեսկեր Հասանովը:

Ադրբեջանի էներգետիկ ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումներ ներգրավելու նպատակով՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, թեթևացվում է հարկային բեռը, հանվում են իրավական սահմանափակումները և անցկացվում են տենդերներ:

 


Create Account



Log In Your Account