Aug 26 2020 17:22
Banovsha Shahaliyeva
Views: 336

Մենք բազմիցս նշել ենք, որ հայկական բանակը լուրջ խնդիրներ ունի՝ հանուն Հայաստանի ռազմաքաղաքական էլիտայի շահերի՝ բնակչության տեղահանման, արտագաղթի, դասալքության և երիտասարդների «թնդանոթային մսի» վերածվելու հետևանքով առաջացած՝ անձնակազմի համալրման հետ կապված: Եվ այսօրվա տեղեկություններն այն մասին, որ համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ պաշտպանության մասին» օրենքում, ևս մեկ անգամ հաստատում են  մեր ճշմարտացի լինելը:

Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության  մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին՝ մեկնաբանելով Հայաստանի  Պնախարարության՝ աշխարհազորի ստեղծման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու նախաձեռնությունը:

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բաց չի թողնում հնարավորությունը՝ գոռալ բոլոր տրիբունաներից այն մասին, որ «բանակի ուժերն ու հնարավորությունները բավարար են Ադրբեջանին դիմակայելու համար»: Բայց եթե դա այդպես է, ապա ինչի՞ է պետք ստեղծել ինչ-որ աշխարհազոր: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վերլուծել են՝ ապրիլյան պատերազմի, ինչպես նաև սահմանին հուլիսյան մարտերի արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովի հանձնաժողովի զեկույցը և եկել են միանշանակ եզրակացության. Հայաստանի ԶՈՒ-երը ի վիճակի չեն դիմակայել ադրբեջանական բանակին: Եվ դրա համար էլ, Երևանում սկսեցին խոսել բնակչության մոբիլիզացման մասին: Դրանով հանդերձ, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցաբար իր բնակչությանը պատրաստում է աղետալի հետևանքների: Չէ, որ, եթե ադրբեջանական բանակը մինչ այժմ երբեք կրակ չի բացել խաղաղ բնակչության վրա, ապա այժմ նրա համար թիրախ կդառնան ոչ միայն կանոնավոր զորքերը, այլև տեղի բնակչությունից կազմված աշխարհազորի զինված ջոկատները՝ ռազմական համազգեստով: Այս դեպքում ադրբեջանական բանակի հարվածի հետևանքները Հայաստանի համար կդառնան ուղղակի աղետալի»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին:

 

 


Create Account



Log In Your Account