Aug 27 2020 16:11
Banovsha Shahaliyeva
Views: 323

Հերթական միջտարածաշրջանային ֆորումը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում՝ մինչև 2020 թվականի վերջը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երկու երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ», -  նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Չնայած կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին՝ կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը: Այդ առումով մեծ նշանակություն ունի Բաքվում անցկացվելիք 11-րդ Միջտարածաշրջանային ֆորումը:

«Ֆորումի օրակարգը բավականին կայուն է: Դրանով հանդերձ, աշխարհում տիրող ընթացիկ իրավիճակը ստիպում է որոշակի փոփոխություն կատարել օրակարգում: 11-րդ միջտարածաշրջանային ֆորումի հիմնական նպատակն է ակտիվացնել այն նախագծերը, որոնք նախահամավարակային շրջանում անավարտ էին մնացել»,-ասել է ՌԴ ԳԱԱ տնտեսական ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը: 

Փորձագետները նշում են, որ ֆորումի օրակարգում կարող են լինել այն նախագծերը, որոնք պետք է մեկնարկեին 2020 թվականին: Դրանց թվում կարելի է նշել «ՄԻ» ուղղաթիռների վերանորոգման, «ԳԱԶ» ավտոմեքենաների հավաքման ձեռնարկությունները, դեղամիջոց արտադրող գործարանը:  

«Այս ֆորումի անցկացումը, անշուշտ, նշանակալից իրադարձություն է, որովհետև չնայած աշխարհում ընթացող ճգնաժամային զարգացումներին, Ադրբեջանն ու Ռուսաստանը շարունակում են ամրապնդել տնտեսական կապերը:  Երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ռազմավարական»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Էլշադ Մամեդովը:

Տնտեսագետ Էլշադ Մամեդովը նշել է, որ Ադրբեջանին և Ռուսաստանին հաջողվում է պահպանել  հարաբերությունների զարգացման դինամիկան:


Create Account



Log In Your Account