Aug 31 2020 17:59
Banovsha Shahaliyeva
Views: 330

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 25,2 միլիոնը, զոհերինը` 846 հազարը, շուրջ 16,6 միլիոն մարդ բուժվել է: Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը: Հնդկաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել օրվա կտրվածքով նոր դեպքերի քանակով՝ երեկ հաղորդվեց մոտ 79 հազար նոր դեպքի մասին: Փորձագետները ենթադրում են, որ նույնիսկ այս թիվը ճշգրիտ չի արտացոլում իրավիճակը, քանի որ երկրում կան բազմաթիվ չհաստատված դեպքեր թեստերի պակասի պատճառով:

Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 985 346–ն են, մահերը` 17 025 –ը։ Առաջին տասնյակում են նաև Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Մեքսիկան, Իսպանիան և Չիլին։ Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 35-րդ հորիզոնականում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:

 

 


Create Account



Log In Your Account