Sep 01 2020 15:06
Banovsha Shahaliyeva
Views: 302

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակում է բանակցությունների իմիտացիայով զբաղվել: Այս անգամ օկուպանտ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որքան էլ տարօրինակ հնչի, խոսել է խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծման մասին: Սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Մնացականյանի այս խոսքերը որակել է զառանցանք: 

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծման մասին խոսում է մի երկրի արտաքին գործերի նախարարը, որը խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ շուրջ 30 տարի է ռազմական օկուպացիայի տակ է պահում հարևան երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքները, խոչընդոտում է բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը, իր գործողություններով և հայտարարություններով ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած քայլերը «խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծման» հիմնական խոչընդոտն են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ Թովուզի դեպքերից հետո այդ ձախողումը փոխհատուցելու համար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է այլ սադրանքների: Այսպես, օգոստոսի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի Գյորանբոյի հատվածում կանխվեց Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը: Օգոստոսի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց մեր օկուպացված Խանքենդի քաղաք և հանդիպեց խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչների հետ: Այս ամենը Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության դրսևորումներն են:


Create Account



Log In Your Account