Sep 01 2020 17:40
Banovsha Shahaliyeva
Views: 289

Նորվեգական «Մոլդե» ֆուտբոլային ակումբը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մտադիր չեն ժամանել Բաքու՝ մասնակցելու ՈՒԵԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղին:  

Այդ թիմերը պետք է հանդիպեն սեպտեմբերի 16-ին՝ Բաքվի Թոֆիգ Բահրամովի անվան մարզադաշտում:  Որպես պատճառ՝ նրանք նշում են, որ արտասահմանից վերադառնալուց հետո ստիպված են լինելու 10-օրյա կարանտին անցնել:  Նորվեգական կողմն առաջարկել է հանդիպումն անցկացնել չեզոք մարզադաշտում: Սակայն, ադրբեջանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ ընդունել այդ առաջարկը:

«Նորվեգական կողմը առաջարկում է խաղն անցկացնել Իտալիայում, Լիտվայում, Լատվիայում, Հունգարիայում կամ որոշ այլ երկրներումՍակայն, մենք համաձայն չենք դրա հետ և արդեն ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել ենք, որ բոլոր պայմաններն ենք ապահովում խաղի անցկացման համար: Բանակցությունները դեռ շարունակվում են: ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ այդ հարցը պետք է մենք նորվեգական կողմի հետ ինքներս համաձայնեցնենք: Կարծում եմ, հարցը կլուծվի առաջիկա 2 օրերին»,-ասել է «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուռլան Իբրահիմովը:   

Հիշեցնենք, որ որակավորման 1-ին և 2-րդ փուլերում «Ղարաբաղը» պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի «Սիլեքս» և Մոլդովայի «Շերիֆ» ակումբներին:


Create Account



Log In Your Account