Sep 01 2020 17:47
Banovsha Shahaliyeva
Views: 298

Երկու տարի է անցել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի իշխանության գալուց հետո: Ու չնայած Փաշինյանի տված բազմաթիվ խոստումներին՝ երկրի բարելավման, մարդկանց աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի բացման առումով՝  այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը գնալով մարդկանց կյանքը էլ ավելի է վատանում: Սովի ու աղքատության, անարդարության ճիրաններում խեղդվող մարդիկ է  իրենց ձայնն են բարձրացնում, ցույցեր են անցկացնում: Այժմ  բողոքի ակցիա են անցկացրել Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան ու հարակից գյուղերի խաղողագործները: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց դժգոհության և ակցիայի հիմնական պատճառը մթերվող խաղողի  գնային քաղաքականությունն է, որի մասին  նոր են տեղեկացել: Հավաքվածների խոսքով՝ եկել է  վերջին օրը, նոր «գին են դնում գյուղացիների դեմը»:

Տղամարդ. «Իրանց կողմից ոչ մի պարտավորություն չկա, կրճատելա, կեսին էլ պահելա պայմանագիրը: Չէ որ մեր վարչապետը ասելա ու էկավ աշունը նոր գին են դնում գյուղացու դեմը»:

Մեկ այլ խաղողագործ էլ Նշել է, թե այս տարի առանց որևէ բան ասելու խաղող մթերող ընկերությունը դադարեցրել է իր հետ պայմանագիրը, ու հիմա կանգնել է լուրջ խնդիրների առաջ:

Տղամարդ. «Տնտեսությանը աջակցում եք, տրացնում եք հասարակ գյուղացու տնտեսությանը, իմ վրա 120 դրամա նստում:

«2016 թվին խաբեցին, խաբեցին ժողովրդին: Էս խաղողի գործարանները մեզի կավ էլ շահագործում են, մեր իշխանությունը շատ վատ մարդիկ են եղել»:

Հավաքվածների հետ հանդիպել է Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և ասալ, թե գնային քաղաքականությունը որոշում են մթերողները, ու այդ հարցում պետությունը չի կարող ոչինչ անել:

Նշենք, որ Երկար տարիներ Հայաստանի ղեկին կանգնած մարդիկ թալանելով ու կողոպտելով հարազատ երկիրը, այն հասցրել են անդունդի եզրին: Այդ ագահ ու կողոպտիչ մարդկանց ճիրաններից փրկվելու միակ ելքը հայաստանցիները տեսնում են հայրենիքը լքելու մեջ՝ ոմանք էլ անվերադարձ:


Create Account



Log In Your Account