Sep 05 2020 15:05
Gulyaz Shirinova
Views: 292

«Խոսել խաղաղ բանակցությունների մասին և անընդհատ ռազմական սադրանքներ իրականացնել»: Պաշտոնական Երևանը շարունակում է հավատարիմ մնալ հենց այս քաղաքականությանը: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության փոխզիջումներ փնտրելու հարցում հետաքրքրությունը  ակտիվորեն արտահայտվում է նաև  մի շարք ռուսական լրատվամիջոցներում:  Ադրբեջանի վերաբերյալ կեղծ տեղեկատվություններ պարունակող պատվիրված հրապարակումներ են հրատարակվում: 

«Այն նյութերը, որոնց վկայակոչում է  Ադրբեջանը, վկայում են այն մասին, որ իբր Սիրիայից զինյալներ են տեղափոխվում  Հայաստան՝ ռազմական գործողություններ սկսելու համար, ուզում եմ ասել, որ այդ նյութերը հիմնականում պատվիրվում և   վճարվում են հենց հայկական կողմից: Որոշ լրագրողներին և փորձագետներին տրվում է այս տեղեկատվությունը և մարդիկ այն ընդունում են, որպես  իրական: Այստեղ ուրիշ անելիք չկա, սա տեղեկատվական պատերազմ է, որը վարում է Հայաստանն՝ Ադրբեջանի դեմ»,-ասել է քաղաքագետ, ռազմական փորձագետ (ՌԴ) Ալեքսանդր Փերենջիևը:

Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Երևանը նման ձևով

երկերեսանիություն է դրսևորում: Ադրբեջանի  արտաքին քաղաքական գերատեսչությունում  հայտարարել են, որ հայկական կողմը անընդհատ սպառնում է ադրբեջանական քաղաքների ռմբակոծմամբ, ինչպես նաև շարունակում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի բնակեցման  քաղաքականությունը:

 «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից Հայաստանի օկուպացիոն ուժերի   դուրս բերման դեպքում՝  հրադադարի ռեժիմի պահպանմանդրա ամրապնդման, կամ հետաքննության մեխանիզմի անհրաժեշտություն չի լինի: Հակամարտության կարգավորման ցանկացած բանակցությունների էությունը կայանում է՝ հենց Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքների վերացման մեջ»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Մենք կրկին ընդգծում ենք. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի ու բանաձևերի այդ թվում՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա:


Create Account



Log In Your Account