Sep 05 2020 15:07
Gulyaz Shirinova
Views: 307

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Օրակարգում ընդգրկված է՝ ԱՊՀ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը: Ուշադրության կենտրոնում են՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը,  պատերազմների և զինված հակամարտությունների  բռնկման սպառնալիքը կանխելու ուղղությամբ ջանքերի համախմբումը և ռազմական համագործակցության հետագա ամրապնդումը:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա իմ կարծիքով, տվյալ   դեպքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս կհայտարարի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, թե ում և ինչ պայմաններով է ներկայացվում հակամարտության ավարտը: Այստեղ իրավիճակը պարզ է այն տեսանկյունից, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում, որոնց համաձայն  Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները և դրանք վերադարձնի  Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասել է  ռազմական փորձագետ (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն:

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Մոսկվա այցի շրջանակներում   կքննարկվեն նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը:

«Նկատի  առնելով նաև Կասպից ծովում Ռուսաստանի և Ադրբեջանի առաջիկա ռազմածովային զորավարժությունները, ակնհայտ է, որ նրանք կարող են քննարկել նաև ժամանակակից ռուսական զինամթերքի Ադրբեջան մատակարարման հարցերը: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանում աշխատել է՝  Ադրբեջանի Պաշտպանության նախարարության  և ՌՕՈՒ պատվիրակությունը, ադրբեջանական պատվիրակության անդամները ծանոթացել են ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչների ժամանակակից նմուշներին»,-նշել է Իգոր Կորոտչենկոն:

ԱՊՀ   Պաշտպանության նախարարների խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին մասնակցում են՝ 13 երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ:  Զաքիր Հասանովը նույնպես հետևելու է՝ Միջազգային բանակային խաղերի  «Տանկային բիաթլոն» եզրափակիչ փուլին, որտեղ  ադրբեջանցի զինվորականները ավանդաբար բավականին լավ արդյունքներ են ցուցադրում:

 


Create Account



Log In Your Account