Sep 07 2020 11:43
Banovsha Shahaliyeva
Views: 295

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է մայրաքաղաքի Նիզամիի շրջանի թիվ 251 հանրակրթական դպրոցի վերանորոգման աշխատանքներին և մասնակցել է այս կրթական օջախի  նոր մասնաշենքի բացմանը: Պետության ղեկավարը տեղեկացվել է դպրոցում ստեղծված պայմաններին: Նշվել է, որ 1974 թվականից գործող կրթական օջախում ընդհանուր առմամբ ուսում է ստանում շուրջ 1700 աշակերտ: Նկատի առնելով աշակերտների թիվը կառուցվել է երկրորդ մասնաշենքը, որտեղ ուսում կստանա շուրջ 840 աշակերտ: Այստեղ առկա են քիմիայի, ֆիզիկայի, բուսաբանության լաբորատորիաներ, 35 դասարան, գրադարան, ընթերցարան  և այլ սենյակներ: Դպրոցի աշակերտները աչքի են ընկնում իրենց նվաճումներով, նրանցից մի քանիսը  դարձել են  Ռումինիայում և Թուրքիայում անցկացված մրցույթների հաղթողներ:


Create Account



Log In Your Account