Sep 07 2020 16:38
Banovsha Shahaliyeva
Views: 288

Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգվի, ապա Թուրքիան առանց երկմտելու բազմակողմանի աջակցություն կցուցաբերի եղբայր երկրին: Հուլիսի 12-ին Հայաստանի կողմից ձեռնարկված զինված սադրանքից հետո պաշտոնական Անկարան մեկ անգամ ևս հասկացնել տվեց, որ ինչ էլ որ լինի, Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին: Թուրք-ադրբեջանական եղբայրության և միասնության գաղափարը արտացոլված է  «Մեկ ազգ՝ երկու պետություն» վավերագրական ֆիլմում, որը պատրաստվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից:

«Ադրբեջանա-հայկական պետական սահմանի Թովուզի հատվածում Հայաստանի ձեռնարկած զինված սադրանքից անմիջապես հետո մենք Թուրքիայից մեծ աջակցություն ստացանք»,-ասել է Ադրբեջանի ԶՈՒ գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը: 

Այդ օրերին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ սկսեցին: Վարժանքներում ներգրավված էին ավելի քան 2 հազար 500 զինծառայող, մեծ թվով տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային սարքավորումներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:     

«Երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը կրում է սիմվոլիկ, էմոցիոնալ և գործնական բնույթ»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Թուրքիայի կառավարության օգնությունը անվտանգության հարցում, միանշանակորեն, անփոխարինելի և կարևոր է: Դա մեզ ուժ է տալիս թշնամու հարձակումներին դիմակայելու համար»,-ասել է Ադրբեջանի ԶՈՒ գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը»:    


Create Account



Log In Your Account