Sep 07 2020 13:50
Banovsha Shahaliyeva
Views: 350

Չմիավորման շարժումը ստեղծվել է սառը պատերազմի տարիներին: Այն դարձավ մի խումբ երկրների միություն, որոնք չէին ցանկանում անդամակցել ոչ մի ռազմաքաղաքական բլոկի: Սառը պատերազմի ավարտից հետո կանխատեսվում էր, որ շարժումը կկորցնի իր արդիականությունը: Սակայն  ժամանակը ցույց տվեց, որ համաշխարհային ուժային կենտրոնները շարունակում են ազդել այլ պետությունների վրա և շարժման հայեցակարգը  և փիլիսոփայությունն ավելի արդիական են դարձել վերջին տասնամյակում: Ադրբեջանը Չմիավորման շարժման հարթակն  օգտագործում է իր ազգային շահերը խթանելու համար, միևնույն ժամանակ, արդեն լինելով շարժմանը նախագահող երկիր, խթանում է ողջ շարժման, համաշխարհային հանրության անդամ պետությունների շահերը: 

«Այստեղ առկա է երկու հիմնական հարց՝ առաջինը թե ինչ է տալիս մեզ Չմիավորման շարժումը և Ադրբեջանն ինչպիսի ավանդ է  ներդնում այս շարժման մեջ: Չմիավորման շարժումը, կարելի է ասել, երկրորդ խոշոր հարթակն է ՄԱԿ-ից  հետո:  Եվ շահերի խթանումը կապված, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության  և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական անվտանգության մյուս  շահերի հետ, մեզ հնարավորություն է ընձեռում լայն աջակցություն ստանալ:   Եվ ինչպես ցույց  տվեցին 2020 թվականի    իրադարձությունները, Չմիավորման շարժումը մի քանի անգամ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Ֆարիդ Շաֆիևի խոսքով,  վերջին տարիներին Չմիավորման շարժման կողմից  մի քանի փաստաթուղթ է ընդունվել, որոնցում հաստատվում  է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և առավել ևս  ընդգծվում է՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները:

Այսօրվա դրությամբ դիվանագիտական ​​պայքարը շարունակում է մնալ, որպես  կարևոր ճակատ: Ադրբեջանը ավանդ է ներդնում  Չմիավորման շարժման զարգացման գործում, մասնավորապես COVID-19- ի տարածման ֆոնին: Ադրբեջանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվեց վիրտուալ գագաթնաժողով, որի ժամանակ պետության ղեկավար Իլհամ Ալիևը ներկայացրեց  մի քանի կարևոր սկզբունքներ, մասնավորապես  ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հրավիրման գաղափարը, ինչը կնպաստի համակարգված պատասխան միջոցներ ձեռնարկելու COVID-19 համավարակի դեմ պայքարում:

«Ընդհանրապես, կան  շատ  երկրներ, որոնք նմանատիպ  քաղաքական և տնտեսական շահեր ունեն Ադրբեջանի հետ և երկիրը  փորձում է ամեն ձևով  առաջ քաշել  այդ սկզբունքները միջազգային ասպարեզում և նպաստում է այդ երկրների շահերի խթանմանը:   Եվ ինչպես տեսնում ենք  Ադրբեջանի նախագահությունը աջակցություն է ստանում, ես արդեն նշեցի Ադրբեջանի նախաձեռնության մասին:  Ադրբեջանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել նաև Չմիավորման շարժմանը՝ COVID-19-ի դեմ պայքարում: Կարծում եմ Չմիավորման շարժման օրակարգում կմնան այնպիսի սկզբունքներ, ինչպիսին է միջազգային հաստատությունների աջակցությունը, ինչն այսօրվա դրությամբ  շատ կարևոր է»,-ասել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Ադրբեջանը Չմիավորման շարժման անդամ  է դարձել  2011 թվականին և կարճ ժամանակահատվածում արժանացել է մասնակից երկրների հարգանքին: 2016 թվականին ընդունված որոշման համաձայն, 119 երկրների աջակցությամբ, Ադրբեջանն ընտրվեց շարժման նախագահ՝ 2019-2022 թվականների համար: Շարժմանն անդամակցությունը  և նախագահությունը Ադրբեջանին թույլ տվեցին հաստատել արտաքին քաղաքական կապեր և խթանել երկրի շահերը համաշխարհային ասպարեզում: Չնայած COVID-19-ը համավարակին, Ադրբեջանը օպերատիվ մոտեցում է ցուցաբերում ՝ Չմիավորման շարժման գործունեության զարգացմանն աջակցության համար:


Create Account



Log In Your Account