Sep 08 2020 12:46
Banovsha Shahaliyeva
Views: 36

ԵԽԽՎ-ում  քննարկվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներում  լիբանանահայերի ապօրինի վերաբնակեցումը: «Հայաստանը քաղաքական խաղ է խաղում՝ զոհված մարդկանց հարազատների վշտի վրա», - Միգրացիայի, փախստականների և հարկադիր վերաբնակների  կոմիտեի նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել  պատգամավոր Թուրալ Գյանջալիևը: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը խորհրդարանականներին հիշեցրել է  Երևանի օկուպացիոն քաղաքականության մասին: Հայաստանի պատվիրակությունը խոսք չի գտել պատասխանելու    անհերքելի փաստերին:

«Ցավոք, Հայաստանի  կառավարությունն օգտվեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո առաջացած մարդասիրական ճգնաժամից՝ լիբանանահայերին Ադրբեջանի օկուպացված տարածքներ վերաբնակեցնելու համար: Ես կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին դատապարտել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում  այս ապօրինի վերաբնակեցումը:  Երևանի նման գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքը և Ժնևյան կոնվենցիաները, այլ դա հավասարազոր է միջազգային հանցագործության»,-ասել է Ադրբեջանի  ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ դեռ շարունակում են մնալ  փախստականներ և հարկադիր տեղահանվածներ: Նրանք վտարվել են  իրենց հարազատ  տներից՝ 90-ականների սկզբին հայերի կողմից իրականացված էթնիկական զտումների արդյունքում:

 


Create Account



Log In Your Account