Sep 08 2020 13:03
Banovsha Shahaliyeva
Views: 38

ԱՊՀ երկրների, Շանհայի համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը հիանալի հնարավորություն է՝ քննարկելու տարածաշրջանային նշանակության առավել հրատապ խնդիրները, միավորելու ջանքերը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Այս տարի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարել Մոսկվայում: Նույնքան կարևոր դեր են խաղում նաև պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ շփումները: Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Մոսկվայում նախարարների հանդիպման շրջանակներում դեմառդեմ հանդիպում են անցկացրել: Զաքիր Հասանովը և Նադիմ Ռազան քննարկել են՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը, որտեղ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերի միջև կապերի զարգացումը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: Այս ուղղությամբ Բաքվի և Իսլամաբադի համագործակցությունը սկսվել է դեռ անցյալ դարի 90-ականներից և հաջողությամբ շարունակվում է այսօր:

Պակիստանը ռազմական ոլորտում սերտ կապեր ունի նաև՝ Ադրբեջանի համար եղբայրական Թուրքիայի հետ: Երկրները բազմիցս խոսել են եռակողմ ձևաչափով զորավարժություններ անցկացնելու հնարավորության մասին: Անցյալ տարի Ադրբեջանում անցկացված «TurAz Gartalı-2020» թռիչքային-մարտավարական զորավարժություններում՝ Պակիստանից ժամանած ռազմական օդաչուները հայտարարել են իրենց հետաքրքրությունը օդային տարածքում համագործակցելու մեջ:

«Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև հարաբերությունները ներկայումս գտնվում են լավ մակարդակի վրա: Երկրների շահերը սերտաճում են: Նրանք նաև նման խնդիրներ ունեն: Համագործակցության հետագա զարգացման համար կարևոր է նաև նման կառույցի ստեղծումը, քանի որ այժմ մենք լիովին գիտակցում ենք այն, որ մի կողմից, միայնակ դժվար է դիմակայել մարտահրավերներին և արտաքին սպառնալիքներին»,-ասել է ռազմական փորձագետ (Թուրքիա) Աբդուլլա Ագարը:

Մինչդեռ Ադրբեջանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են ռազմական կրթության ոլորտում: Օրինակ՝ փետրվարին Իսլամաբադից պատվիրակություն  է այցելել  Ադրբեջանի Զինված ուժերի ռազմական ակադեմիա: Հյուրերը տեղեկացվել են՝ ռազմական կրթության համակարգի բարեփոխումների և աշխարհի առաջատար երկրների լավագույն փորձի կիրառման մասին: Իսկ մարտին կայացել է՝ Պակիստանում ուսում ստացած Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական ​​արարողությունը: Ձեռք բերած հմտությունները, մասնավորապես,  հնարավորություն են ընձեռնել նրանց՝ կառավարել Super Mushak ուսումնական ինքնաթիռները, որոնք ձեռք են բերվել Պակիստանից: Բաքուն հետաքրքրված է նաև պակիստանյան JF-17B կործանիչ-ռմբակոծիչներ գնելու մեջ:

«Դեռ 2007 թվականից Ադրբեջանը հետաքրքրված է JF-17 Block III գնելու մեջ: Այն առաջին անգամ ներկայացվել է ADEX-2016 ցուցահանդեսում: Այդ ժամանակվանից գնումների մասին  բանակցությունները պարբերաբար անցկացվում են: Այս պահին Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական արտադրության ինքնաթիռների նկատմամբ, բայց պետք է նշեմ, որ JF-17 Block 3-ը իր կարողություններով չի զիջում ռուսական Су-30МКИ, Су-35С, МиГ-35, հնդկական Tejas Mk.2 և նույնիսկ ֆրանսիական «Ռաֆալ»-ին»,-ասել է Իսլամաբադի համալսարանի պրոֆեսոր Մահմուդ Ուլ-Հասան Խանը:

Այսօրվա դրությամբ  Պակիստանի ռազմարդյունաբերական համալիրը զբաղվում է ոչ միայն ինքնաթիռների արտադրությամբ: Իսլամաբադը պատրաստ է առաջարկել ցանկացած սպառազինություն և տեխնիկա` սկսած բալիստիկ և թևավոր հրթիռներից, վերջացրած տանկերով և զրահամեքենաներով: Բացի այդ, Պակիստանը իսլամական աշխարհում միակ երկիրն է, որն ունի միջուկային սպառազինություն: Այս գործոնը մեծացնում է՝ պաշտոնական Բաքվին Իսլամաբադի անվերապահ աջակցության կարևորությունը: Անցյալ տարի Պակիստան կատարած այցի շրջանակներում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպումներ  է անցկացրել՝ բարեկամ երկրի կարևոր պետական ​​ պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի հետ: Ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Պակիստանի օրվան նվիրված շքերթին:


Create Account



Log In Your Account