Sep 11 2020 11:30
Gulyaz Shirinova
Views: 301

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, խոշոր տրամաչափի գնդացիրների ու դիպուկահար հրացանների կիրառմամբ՝ օրվա ընթացքում շփման գծի տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտել են 44 անգամ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝   Հայաստանի Բերդի շրջանի Մոսեսգեղ, Չինարի գյուղերում, ինչպես նաև անանուն բարձունքներում և Ճամբարակի շրջանի անանուն բարձունքներում տեղակայված դիրքերից  կրակի են ենթարկվել՝ ադրբեջանական բանակի  Թովուզի շրջանի Աղդամ, Քյոխանեբի, Ասրիք Ջըրդախան  գյուղերում, ինչպես նաև  Գեդաբեկի շրջանի Գարավելիլեր գյուղում տեղակայված դիրքերը:  Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են նաև՝ Թերթերի շրջանի օկուպացման տակ գտնվող Չիլյաբյուրդ,  Աղդամի շրջանի Յուսիֆջանլը,  Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Գորգան, Քյուրդլեր, Հորադիզ գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Թերթերի, Աղդամի շրջանների անանուն բարձունքներում  տեղակայված դիրքերից:

 


Create Account



Log In Your Account