Sep 11 2020 11:32
Gulyaz Shirinova
Views: 304

Ադրբեջանի ներքին զբոսաշրջությունը սկսում է վերականգնվել: Արդեն վերականգնվել է Բաքվի և մարզերի միջև ազատ տեղաշարժը: Կարանտինային ռեժիմի մեղմացման մասին որոշումը կայացվել է՝ նկատի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված դրական համաճարակաբանական իրավիճակը: Արտաքին սահմանների փակ լինելու   պայմաններում՝ ճանապարհորդները իրենց համար հայտնաբերում են երկրի ունիկալ  վայրերը:

«Հանգստանալը նախատեսված է ցանկացած բյուջեի համար և շահավետ կլինի  բոլորին: Ավելին, դա կարելի է անել հատուկ գներով, որոնք կզարմացնեն բոլորին: Իսկ առանց զվարճանքի՝ որ հանգստի մասին կարելի է խոսելԳաբալայում դրանք առկա են  ցանկացած ճաշակի համար: Այցելուները՝ ճոպանուղու զբոսանքներից, կվադրացիկլի  տուրերից, պարապլանով սահելուց սկսած՝ կծանոթանան  Գաբալայի ինչպես հյուրանոցներին, այնպես էլ գեղատեսիլ  վայրերին»,-ասել է մարքեթինգի մենեջեր Ջեյհուն Յահյաևը:

Սակայն  կորոնավիրուսային համավարակը՝ կիրառվող սահմանափակումներով, շարունակում է հիշեցնել իր առկայության  մասին: Յուրաքանչյուրի համար շատ կարևոր  է և անհրաժեշտ է պահպանել այդ կանոնները

«Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի կանոններին համապատասխան՝ մենք պարբերաբար ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում, ինչպես նաև անձնակազմին և մեր հյուրերին ապահովում ենք  ախտահանման և պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ծառայությունների մատուցման ոլորտներում անմիջական շփումից խուսափելու համար՝ մենք տրամադրում ենք առանց կոնտակտի   վճարման միջոցներ»,-նշել է Ջեյհուն Յահյաևը:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում միջքաղաքային տրանսպորտը դեռ արգելված է: Մարզեր կարելի է հասնել սեփական  մեքենաներով կամ օգտվել տաքսիի ծառայությունից:  Նախարարների կաբինետին առընթեր  Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված  Օպերատիվ շտաբի կարծիքով՝  այս քայլը կնվազեցնի վարակի տարածման ռիսկերը, միևնույն ժամանակ չի խոչընդոտի ներքին զբոսաշրջության վերականգնմանը:


Create Account



Log In Your Account