Sep 11 2020 11:34
Gulyaz Shirinova
Views: 322

2021 թվականին Մոսկվայում կկայանա Կասպյան 2-րդ տնտեսական ֆորումը:   Փորձագետների  կարծիքով, լայնամասշտաբ միջոցառումը կծառայի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև գործարար համագործակցության  հետագա ամրապնդմանը:

«Աշխարհի տարբեր երկրների ղեկավարները և գործարարները կկարողանան համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը, որն այժմ առաջին տեղն է գրավում   կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ինչպես նաև Կասպյան  տարածաշրջանի զարգացման առումով: Առաջին հերթին, բնապահպանական, տրանսպորտային տեսանկյունից, այս տարածաշրջանում հնարավոր է համատեղ նախագծերի  ուսումնասիրումը: Վերլուծաբանների կարծիքով, Կասպից ծովում նոր նախագծերի իրականացումը, կծառայի ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,-ասել է

ՌԴ Ֆինանսական համալսարանի դրամավարկային կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Միխայլովը:

«Առաջին հերթինխոսքը գնում է  այն մասին, որ  իրանական կողմի կարծիքովնրանք մեկ տարվա ընթացքում կարող են երկաթգիծ կառուցելորի շնորհիվ  Ադրբեջանն ուղիղ  հաղորդակցություն  կհաստատի  Պարսից ծոցի հետ: Այսինքն դա կնպաստի  Իրանի տարածքով տարանցիկ բեռների կտրուկ աճին: Դա Ադրբեջանի համար  բավականին շահութաբեր կլինի»,-ասել է  փորձագետ, տնտեսագետ Ֆուադ Ալիզադեն:

Հիշեցնենք, որ Կասպյան առաջին տնտեսական ֆորումն անցկացվել է  անցյալ տարվա  օգոստոսին՝ Թուրքմենստանում: Այն զուգադիպել է   Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման տարեդարձին:  Փորձագետներն ընդգծում են, որ այս իրադարձությունը  դարձավ հետագա տարածաշրջանային ինտեգրման ելակետը, համագործակցության նոր հնարավորություններ բացելով տրանսպորտի, առևտրի, էներգետիկայի և բնապահպանության  ոլորտում:

 


Create Account



Log In Your Account