Sep 15 2020 10:45
Gulyaz Shirinova
Views: 308

«Անձրևից փախչել՝ ջուրն ընկնել»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգտագործել որպես կենդանի վահան:  Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Արկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի օկուպացված հողերի անօրինական վերաբնակեցումը:  

«Փաշինյանը հումանիտար աղետի վայրից մարդկանց տեղափոխում է այնպիսի վայր, որտեղ հումանիտար աղետը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ:  Ընդ որում՝ Փաշինյանը փորձում է համաշխարհային հանրությանը և հայությանը ներկայանալ որպես փրկարար: Իսկ գործնականում նա լկտիաբար խաբում է և Լիբանանի իշխանություններին, և համաշխարհային հանրությանը: Լիբանանում ապրող հայերը, որոնք տուժել են այս հումանիտար աղետից, կարող են տեղափոխվել հայրենիք: Այսինքն՝ Հայաստան, այլ ոչ թե օկուպացված տարածքներ»,-ասել է   քաղաքագետ (ՌԴ) Վիտալի Արկովը:

Իր կեղտոտ նպատակների իրականացման համար Երևանը ֆինանսական աջակցություն է ստանում սփյուռքից: Փորձագետները նշում են, որ տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու Հայաստանի փորձերը դատապարտված են ձախողման:

«Դժվար է պատկերացնել, որ    լիբանանահայերը ինքները որոշեն ավերված Բեյրութից տեղափոխվել ավերված Շուշա:  Սակայն, նույնիսկ եթե դա այդպես է, ապա այստեղ պահանջվում է պաշտոնական Բաքվի համաձայնությունը, որովհետև Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք»,-նշել է   Արկովը:

Նշենք, որ օկուպացված տարածքների ապօրինի վերաբնակեցման փաստը հաստատում են նաև «Ազերսքայ» արբանյակի արած նկարները: «Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական հողերի ապօրինի վերաբնակեցումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիային»: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: 

«Օկուպանտ Հայաստանը, որը տարածաշրջանի հետ որևէ կապ չունեցող էթնիկ հայերին օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներում վերաբնակեցնելով ձգտում է  արհեստականորեն ավելացնել դրանց թիվը,  շուրջ 30 տարի է  խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից վտարված ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձին:  Հայաստանի իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականությունը լուրջ հարված է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-ասել է   Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օկուպացված ադրբեջանական հողերի անօրինական վերաբնակեցման հարցը բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համապատասխան միջազգային կազմակերպությունների առջև: 


Create Account



Log In Your Account