Sep 15 2020 10:54
Gulyaz Shirinova
Views: 342

Ադրբեջանում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը գտնվում է  վերահսկողության տակ:  Այսօր ուժի մեջ է մտել Ադրբեջանի Նախարարների կաբինետի հատուկ կարանտինային  ռեժիմի հետ կապված լրացուցիչ միջոցառումների մասին որոշումը, որի  համաձայն  Բաքվի մետրոպոլիտենը վերականգնում է իր գործունեությունը, լողափներում թույլատրվում է հասարակական սննդի օբյեկտների գործունեությունը, թույլատրվում է մի շարք օբյեկտների աշխատանքը:

Մինչդեռ, Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսային համավարակի հետ կապված երկրում հայտարարված  արտակարգ դրությունը  փոխարինել է կարանտինով, որը կշարունակվի մինչև 2021 թվականի հունվարի 11-ը:

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրանցել է աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի COVID-19-ի դեպքերի աննախադեպ աճ: Այսպես, մեկ օրվա ընթացքում 308 հազար մարդու մոտ  թեստավորման արդյունքը դրական է եղել:

Կազմակերպությունը պարզաբանել է, որ նախորդ վարակման ռեկորդը սահմանվել էր  սեպտեմբերի 6-ին՝ 306.857 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, աշխարհում COVID-19-ով  վարակվածների թիվը գերազանցել է 28,5 միլիոնը: Մահացածների   թիվը 917 417 է:


Create Account



Log In Your Account