Sep 15 2020 10:57
Gulyaz Shirinova
Views: 20

Հայաստանը գնալով ավելի է աղքատանում, ծերանում ու դատարկվում: Ծանր ու աղետալի վիճակ է տիրում հատկապես երկրի մարզերում ու գյուղերում,  Երկու տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Սակայն, իրականում  այդ երկիրը գնալով ավելի է հեռանում ճանապարհից: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու և քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու մասին խոստումների ներքո։ Սկզբնական շրջանում հանրությունը մեծ սպասումով հետևում էր իշխանության քայլերին, սակայն տեսանելի փոփոխություններն այդպես էլ իրականություն չէին դառնում: Այսօր էլ Հայաստանի բնակչության մեկ-երրորդը,  այսինքն մոտ 1 միլիոն մարդ  գտնվում է աղքատության շեմին:

Ծանր ու ողբալի վիճակում է ապրում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Աննա Տալոյանը, ով խնդում է աջակցել իր բազմանդամ ընտանիքին:

168.am-ի հետ զրույցում կինը նշել է, որ տանը  10 անչափահաս երեխա կա, 4-ն առաջին դասարան են գնալու: Ապրում են երեք ընտանիք միասին՝ իր ընտանիքը, քրոջը՝ ով  ամուսնալուծված է և ունի երկու երեխա, ինչպես նաև եղբոր ընտանիքն է ու մայրը: Երեխաներից մեկը նոր է վիրահատվել, մյուսն էլ էպիլեպսիայով է տառապում: Ապրում են կիսավեր, անմարդկային պայմաններում»:

Աննան ընդգծել է նաև,   որ  նման ծանը վիճակից դուրս գալու  համար եղբայրը և ամուսինը մեկնել են արտերկիր, սակայն կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կանգնել է, և նրանք փորձում են ինչ-որ կերպ հետ վերադառնալ, քանզի Ռուսաստանում   տեղ չունեն մնալու, վիճակն էլ ահավոր է: Տան վարձը 6 ամիս չեն կարողացել վճարել, և կուտակվել է 90.000 դրամ: Ունեն նաև  սննդի կարիք: Մի խոսքով՝մի կերպ գոյատևում են:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո օրեցօր աճում է նաև գործազուրկների թիվը, ինչի պատճառով  հարյուրավոր մարդիկ գրեթե ամեն օր  ակցիաներ են անցկացնում՝ բողոքելով, որ հնարավոր չէ այլևս ապրել հարազատ երկրում և ցանկանում են լքել Հայաստանը, այլ երկրներում հացի փող վաստակելու համար:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունի Հայաստանը, քան 2019 թվականի հուլիսին:

Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Ստացվում է, որ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է,- եզրափակում է «Ժողովուրդ» թերթը:

 


Create Account



Log In Your Account