Sep 15 2020 10:58
Gulyaz Shirinova
Views: 23

Հայաստանի զինված ուժերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը: Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ հայկական ստորաբաժանումները Բերդի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսեսգեղ, Վայքի շրջանի Խնձորուտ գյուղերի  ուղղությունից կրակի են ենթարկել Թովուզի շրջանի Հաջըալլը, Աղդամ, Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Յուխարը Բուզգով   գյուղերի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Ֆիզուլիի շրջանի  Գարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Գորգան, Քյուրդլեր, Հորադիզ գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Թերթերի, Աղդամի և Խոջավենդի շրջանների անանուն բարձունքներում  տեղակայված դիրքերից: 


 


Create Account



Log In Your Account