Sep 15 2020 12:49
Gulyaz Shirinova
Views: 22

Ադրբեջանի օկուպացված հողերի ապօրինի վերաբնակեցումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է: Այս մասին СВС –ին ասել է վրաց փորձագետ Նիկոլոզ Մատրեվելին: Պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Հարավային Կովկասում իրավիճակն առանց այդ էլ բարդ է: Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային հակամարտությունը շարունակվում է 90-ական թվականների սկզբներից:    

«Նման խախտումները կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով : Սա հումանիտար տեսակետից   կոպիտ և պարզապես ոչ խոհեմ քայլ է, որից տուժելու են վերաբնակեցվող մարդիկ:  Որովհետև վաղ թե ուշ  նրանք ստիպված են լինելու վերադարձնել այդ հողերից վտարված ադրբեջանցիների անշարժ և շարժական գույքը: Բնականաբար նման քայլերը,  չեն կարող  նպաստել  հակամարտության խաղաղ կարգավորմանը և ավելի են բարդացնում երկու երկրների միջև հարաբերությունները: Ցանկացած նման գործողություն սպառնում է մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է  Կովկասի Պատմության կենտրոնի տնօրեն (Վրաստան) Նիկոլոզ Մետրևելին:

Օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մարզից և հարակից 7 շրջաններից վտարվել են 100 հազարավոր ադրբեջանցիներ: Զավթելով հարևան երկրի տարածքները՝ Հայաստանը սկսեց ոչնչացնել ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության նմուշները: Դրանով հայկական կողմը փորձում է ոչնչացնել Ղարաբաղի իսկական տերերի հետքերը:

«Կիրառելով միջազգային իրավական գործիքները՝  միջազգային կառույցները պետք է շատ կոշտ արձագանքեն  և հղում անեն կոնվենցիաներին, որոնք արգելում են օկուպացված տարածքների վերաբնակեցումը:  Մենք այդ հարցը պետք է բարձրացնենք միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև»,-ասել է Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան:

Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական հայտարարությունն են տարածել, որում խոսվում է Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած հուլիսյան բախումների, դիտարկումների վերականգնման անհրաժեշտության մասին: Միջնորդները հակամարտող երկրների արտաքին գործերի նախարարներին առաջարկել են հանդիպել մոտ առաջիկայում և շարունակել առարկայական բանակցությունները:

Նշենք, որ ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորմամբ զբաղվող մինսկյան եռյակը որևէ մինչ այսօր որևէ դրական արդյունքի չի հասել: Փորձագետները նշում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Դրա համար էլ բանաձևերի ընդունմանը զուգահեռ պետք է հետևել դրանց կատարմանը:  

«Մոտավորապես նույն տիպի խախտումներ տեղի են ունենում նաև Վրաստանի օկուպացված հողերում:  Դրա համար էլ մենք շատ լավ ենք հասկանում նման քայլերից բխող վտանգը: Վրաստանը և եղբայրական Ադրբեջանը միշտ պահպանում են միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է Նիկոլոզ Մետրևելին:

Փորձագետը նշել է, որ բոլոր երկրներն են պարտավոր հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Հայաստանը երկար տարիներ է անտեսում է միջազգային օրենքները, ինչը անթույլատրելի է:

 


Create Account



Log In Your Account