Sep 15 2020 12:51
Gulyaz Shirinova
Views: 23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ են հղել միմյանց սեպտեմբերի 15-ի կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ թուրք-ադրբեջանական եղբայրություն ու բարեկամությունը օրինակելի է ողջ աշխարհի համար: Ուղիղ 102 տարի առաջ՝ սեպտեմբերի 15-ին Բաքուն ազատագրվեց բոլշևիկների և դաշնակների համատեղ ուժերից:  Դրանից հետո քաղաքը հայտարարվեց Արևելքի առաջին ժողովրդավար հանրապետության մայրաքաղաք: Ադրբեջանը իր անկախությունը հռչակել էր 1918 թվականի մայիսին: Սակայն, Բաքուն և հարակից տարածքների մի մասը գտնվում էր հայերի և բոլշևիկների զինված ջոկատների օկուպացման տակ: Այդ ծանր պահին Ադրբեջանի երիտասարդ պետությանը օգնության ձեռք մեկնեց եղբայր թուրք ժողովուրդը:

«Հարկ է նշել, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով ադրբեջանցիներ կռվել են  Օսմանյան Թուրքիայի կողմից, մասնակցել են Չանագկալեի պաշտպանությանը, Դարդանելի օպերացիային:  Կան շատ ճակատամարտեր և իրադարձություններ, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, դրանցից ամենակարևորը Բաքվի ազատագրումն է»,-ասել է  Կովկասի Պատմության կենտրոնի տնօրեն (Ադրբեջան) Ռիզվան Հուսեյնովը:

Կովկասի իսլամական բանակի հրամանատար Նուրի Փաշան գլխավորեց օսմանյան զինվորներից և ադրբեջանցիներից բաղկացած 15 հազարանոց զորքը: Հուլիսից սկսած ադրբեջանական հողերը աստիճանաբար ազատագրվեցին: Իսկ սեպտեմբերի 15-ին զորքերը մտան Բաքու: 

«Թեև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ստեղծվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝  միայն սեպտեմբերի 15-ից հետո  հնարավոր եղավ պետական կառույցները տեղափոխել մայրաքաղաք  Բաքու: Հենց այստեղ սկսվեց Ադրբեջանի պետականության կառուցման նոր փուլը»,-նշել է   Ռիզվան Հուսեյնովը:

Չնայած, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 23 ամիս՝ այս ընթացքում որոշվեցին պետության սահմանները, ստեղծվեցին դրոշը, զինանշանը և օրհներգը: Բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ տրվեցին Եվրոպայի շատ երկրներից և Միացյալ Նահանգներից առաջ:  


Create Account



Log In Your Account