Sep 15 2020 12:52
Gulyaz Shirinova
Views: 23

Այսօր ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում՝ նորվեգական «Մոլդե» ակումբի հետ հանդիպման նախօրեին կանցկացնի վերջին մարզումը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ Կիպրոսի «AEK Arena» մարզադաշտում: Նշենք, որ   հանդիպումը պետք է անցկացվեր  Բաքվում, սակայն խաղի վայրը ՈւԵՖԱ-ի կողմից փոխվեց նորվեգական թիմի խնդրանքով:

Պատճառը 10-օրյա կարանտինն էր, որը Նորվեգիայում կիրառվող ռեժիմի պայմանների համաձայն, թիմը պետք է անցներ Ադրբեջան թռիչքի դեպքում՝ տուն վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որակավորման փուլում «Ղարաբաղը» պարտության մատնեց  Հյուսիսային Մակեդոնիայի «Սիլեքս» և մոլդովական «Շերիֆ» ակումբներին: Ինչ վերաբերում է Մոլդեին, ապա նորվեգական ակումբը հաղթել է  ֆիննական «Կուպս» և սլովենական  «Ցելե» թիմերին:

 


Create Account



Log In Your Account