Sep 15 2020 12:56
Gulyaz Shirinova
Views: 25

«Ուսումնական տարի՝ առանց ծաղիկների ու տոնական շարվածքի»: Ադրբեջանում ուսումնական տարին մեկնարկեց նոր պայմաններում: Դասասենյակներում նստեցին միայն ցածր դասարանների աշակերտները՝ որից 165 հազարը առաջին դասարանցիներ են: Նրանք կրթական հաստատություններ կհաճախեն  շաբաթը երկու անգամ:

Խստորեն կարգավորվում է նաև մուտքը ուսումնական շենք: Չափվում է յուրաքանչյուր աշակերտի ջերմությունը:  Ում ջերմությունը նորմայից բարձր է, ուղարկում  են տուն: Ծնողներին և դպրոցականների մերձավորներին թույլ չեն տալիս մտնել դասարաններ:

Դպրոցներում ժամանակավորապես դադարեցվել է դասամիջոցի զանգը:   Աշակերտներն ընդմիջում են անում  յուրաքանչյուր դասարանի համար կազմված ժամանակացույցի համաձայն:

«Այսօրվա առաջին դասը նվիրված է հիգիենայի կանոններին: Մենք աշակերտներին սովորեցնում ենք դիմակներ կրել, օգտագործել ախտահանիչ միջոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն: Ցածր դասարանցիներին  բացատրելը  շատ դժվար է, սակայն   ուսուցիչները հնարավոր ամեն ինչ անելու են, որպեսզի դասերը ոչ մի վտանգ չներկայացնեն երեխաների համար»,-ասել է ուսուցիչ Նասիբա Զաքիևան:

Այս տարի նախատեսված է   կառուցել 147 սովորական, 60 մոդուլային տիպի դպրոցներ: Այս գործում կարևոր դեր է խաղացել Հեյդար Ալիևի հիմնադրամը:

«Պետք է նշեմ,  որ վերջին 17 տարվա ընթացքում Ադրբեջանում կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 4000 դպրոց, ինչը կազմում է  մեր դպրոցական ֆոնդի մեծ մասը: Ներկայումս Ադրբեջանում առկա է  շուրջ 4500 դպրոց»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:  

Դրանց թվում է նաև թիվ 154 դպրոցը: Այն կրում է Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովի անունը: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ այս ուսումնական տարում դպրոց կհաճախեն 1,5 միլիոն դպրոցականներ:


Create Account



Log In Your Account