Sep 16 2020 10:47
Gulyaz Shirinova
Views: 23

Հայաստանի զինված ուժերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը: Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 34 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահար հրացաններ:  Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ հայկական ստորաբաժանումները Բերդի շրջանի Մովսեսգեղ, Չինարի  գյուղերի  ուղղությունից կրակի են ենթարկել Թովուզի շրջանի Աղդամ, Քյոխանեբի գյուղերի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Թերթերի շրջանի Չիլյաբյուրդ, Աղդամի շրջանի Յուսիֆջանլը, Ֆիզուլիի շրջանի  Գարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Հորադիզ գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Թերթերի և Խոջավենդի շրջանների անանուն բարձունքներում  տեղակայված դիրքերից:  


 


Create Account



Log In Your Account