Sep 16 2020 12:24
Gulyaz Shirinova
Views: 28

Իր վարած օկուպացիոն քաղաքականությունը կոծկելու համար Հայաստանը շահարկում է «ինքնորոշում» հասկացությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը: Մոլդովական «Locals.md» պարբերականին տված հարցազրույցում նա խոսել է ղարաբաղյան հակամարտության դրդապատճառների և հետևանքների մասին:

«Ցավոք, հայկական օկուպացիայի և Հայաստանի վարած էթնիկական մաքրման քաղաքականության  արդյունքում  այսօր այդ հողերում գոնե մեկ էթնիկ ադրբեջանցի չի ապրումԵթե դուք նայեք նախորդ դարերի ժողովրդագրական պատկերին, ապա կտեսնեք, որ Ղարաբաղում ադրբեջանցիները միշտ մեծամասնություն են կազմել: Սա Ղարաբաղի խանության տարածքն է: Ուղղակի նայեք 1805 թվականի Քյուրեքչայի,  1813 թվականի Գյուլիստանի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրերը: Այս փաստաթղթերը նույնպես վկայում են, որ Ղարաբաղը միշտ եղել է ադրբեջանցիների հայրենիքը»,-ասել է   ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Թուրալ Գյանջալիևն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին՝ խաղաղ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս: Պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է:

«Ես հավատում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Որովհետև նոր պատերազմը կարող է ավելի ավերիչ լինել տարածաշրջանի համար և կարծում եմ, ոչ ոք դա չի ուզումՍակայն, Հայաստանի դիրքորոշումը վհատեցնում է մարդկանց, ովքեր հավատում են հակամարտության խաղաղ կարգավորմանըՀայաստանի Հանրապետությունը և Ղարաբաղի հայկական համայնքը պետք է հասկանան, որ երկխոսության և փոխադարձ հարգանքի օգնությամբ մենք կարող ենք վերջ դնել այս հակամարտությանը: Տարածաշրջանի ճակատագիրը մեր ձեռքում է: Ադրբեջանական կողմը համատեղ գոյակցելու պատրաստակամություն է հայտնել: Հիմա նրանց հերթն է, նրանք պետք է պատասխանեն այս հարցին»,-նշել է   Թուրալ Գյանջալիևը:

Համաշխարհային հանրության դիրքորոշումը պարզ է: Աշխարհի բոլոր երկրներն են ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները Ադրբեջանի անբաժանելի մասն են:


Create Account



Log In Your Account