Sep 16 2020 12:26
Gulyaz Shirinova
Views: 28

Հեղինակավոր «EU Reporter» լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռուսաստանցի պատմաբան  և իրավագետ Օլեգ Կուզնեցովի՝ «Հայաստանում նացիզմի հերոսացման պետական քաղաքականությունը» խորագրով գրքի մասին:   Տեսանյութում ընդգծվում է, որ նացիստների մեղսակից Գարեգին Նժդեհին  Հայաստանում ազգային հերոսի կոչում է տրվել:

«Դա հակասում է ժամանակակից միջազգային իրավական  համակարգին: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ հեղինակի նպատակը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգամիջյան ատելություն հրահրելն է, այլ  կոչ անել պետական քաղաքականությունից բացառել պատմական փաստերի կեղծումը»,-ասել է գրքի անգլերեն տարբերակի գլխավոր խմբագիր Անաստասիա Լավրինան:

Գրքի հեղինակը բառացիորեն կրկնում է հայտնի իտալացի գրող Ումբերտո Էկոյի խոսքերը, ով դեռ 1995 թվականին  նախազգուշացրեց աշխարհին այն մասին, որ ֆաշիզմի և նացիզմի սպառնալիքը պահպանվում է նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:


Create Account



Log In Your Account