Sep 16 2020 13:20
Gulyaz Shirinova
Views: 31

Կարևոր ազդանշան Կիևի և Բաքվի հարաբերություններում: Փորձագետ Ռինատ Կովբասյուկն այսպես է բնութագրել Ուկրաինայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ադրբեջանի հետ համագործակցության ընդգրկումը: Փաստաթուղթը հաստատվել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից:

«Այն փաստը, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերություններում որակական նոր փուլ է սկսվում: Մենք ունենք համանման խնդիրներ՝ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղը, իսկ Ուկրաինայում՝ Ղրիմը: Կարծում եմ, որ մերձեցման հիմնական պատճառներից մեկն էլ հենց սա է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն առաջին կիսամյակում 63 տոկոսով  ավելացրեց Ուկրաինա հում նավթի արտահանումը և դա շատ կարևոր է էներգետիկ անվտանգության առումովՈւկրաինայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ադրբեջանի հետ համագործակցության ընդգրկումը վկայում է, որ Բաքուն Կիևի շատ կարևոր գործընկերն է»,-ասել է   ուկրաինացի  փորձագետ Ռինատ Կովբասյուկը:

Ընդունված փաստաթղթի շրջանակներում Ուկրաինան կզարգացնի ռազմավարական գործընկերությունը նաև Վրաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Թուրքիայի հետ: Առաջին հերթին դա ուղղված է Ուկրաինայի անկախության և պետական ինքնիշխանության ապահովմանը, տարածքային ամբողջականության վերականգնմանը:

 

 


Create Account



Log In Your Account