Sep 17 2020 13:11
Gulyaz Shirinova
Views: 292

Հայաստանի զինված ուժերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը: Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարը խախտել է 30 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահար հրացաններ:  Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ հայկական ստորաբաժանումները Բերդի շրջանի Մովսեսգեղ, Չինարի  գյուղերի և Ճամբարակի շրջանի    անանուն բարձունքների  ուղղությունից կրակի են ենթարկել Թովուզի շրջանի Ալիբեյլի, Աղդամ գյուղերի մոտակայքում  և Գեդաբեկի շրջանի անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են օկուպացման տակ գտնվող Ֆիզուլիի շրջանի  Գարախանբեյլի, Հորադիզ գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Թերթերի շրջանի անանուն բարձունքներում  տեղակայված դիրքերից:  


Create Account



Log In Your Account