Sep 17 2020 13:12
Gulyaz Shirinova
Views: 304

«Ադրբեջանը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Ուկրաինայի ազգային անվտանգության նոր հայեցակարգում Ադրբեջանը նշված է որպես այդ երկրի ռազմավարական գործընկերներից մեկը: Մենք մտադիր ենք Ուկրաինայի հետ խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը և բարեկամությունը», - ասված է հայտարարության մեջ:    

Նշենք, որ օրերս Ուկրաինայում ընդունվեց Ազգային անվտանգության նոր հայեցակարգ: Բացի Ադրբեջանից՝ ընդունված փաստաթղթի շրջանակներում Ուկրաինան կզարգացնի ռազմավարական գործընկերությունը նաև Վրաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Թուրքիայի հետ:


Create Account



Log In Your Account