Sep 19 2020 13:46
Gulyaz Shirinova
Views: 313

Հայաստանում իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում, երկրում տիրում է   համատարած չքավորություն ու աղքատություն:   Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաք-երթ է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջել են Փաշինյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ այնքան  են իրականացնելու մինչև ընդդիմադիր ուժը, կյանքը բարեփոխելու ցանկություն ունեցող մարդիկ ունենան իսկապես ազգային շահերը պաշտպանող մի կառավարություն: 

Մինչդեռ,  «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե: Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս):  Կաթի գները կարող են բարձրանալ մինչեւ 150 դրամ, թռչնամիսը նույնպես շարունակում է թանկանալ, նման տեմպերը կշարունակվեն մինչև  տարեվերջ:

Այս լարվածության ֆոնին գնալով ավելանում է երկրի  ներքին և արտաքին պարտքը: Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.967 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, մեկ ամսում՝ օգոստոսի ընթացքում պետպարտքն աճել է մոտ 30 մլն դոլարով կամ 0.3%-ով։ Իսկ տարեսկզբի համեմատ աճել է մոտ 650 մլն դոլարով կամ 8.8%-ով։ Օգոստոսի վերջի դրությամբ ներքին պետական պարտքը 1.91 մլրդ դոլար է, որը դրամային արտահայտությամբ կազմում է 931 մլրդ դրամ։ Արտաքին պարտքն էլ 6.057 մլրդ դոլար է։ Տվյալները ցույց են տալիս, որ տարեսկզբի համեմատ Հայաստանի ներքին պարտքն աճել է 373 մլն դոլարով կամ 24.3%-ով։ Իսկ արտաքին պարտքն աճել է 273 մլն դոլարով կամ 4.7%-ով։ Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով:

 

 


Create Account



Log In Your Account