Sep 25 2020 12:10
Gulyaz Shirinova
Views: 280

 

Չկարգավորված հակամարտությունները լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն իր պաշտոնակցին տեղեկացրել է Հայաստանի սանձազերծած վերջին ռազմական սադրանքի մասին: Ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: 

Կողմերը կարծիքներ են փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:

Նախարարները նշել են, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում երկկողմ համագործակցությունը շարունակվել է, ապահովվել է անդադար բեռնափոխադրումների իրականացումը:


Create Account



Log In Your Account