Sep 25 2020 12:11
Gulyaz Shirinova
Views: 309

Ընթացիկ տարվա հուլիսին Թովուզի դեպքերի ժամանակ Հայաստանը փորձեց հարվածներ հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին: Կարևոր էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները եղել են  հակառակորդի զինված ուժերի  թիրախի տակ:  Այս թեման՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարների ամենամյա հանդիպմանը բարձրացրել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա խոսել է  ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացման համար այս օբյեկտների առանձնահատուկ նշանակության մասին: Արտաքին գործերի նախարարը կրկին ընդգծել է՝  Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարևորությունը:

Ավանդույթի համաձայն, հայկական կողմը ձեռնամուխ է եղել՝ անվիճարկելի փաստերի հերքմանը: Այս երկրի արտգործնախարարը խոսել է՝  «հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Երևանի այսպես կոչված շահագրգռվածության» մասին: Զոհրաբ Մնացականյանն իր  ելույթի մեծ մասը նվիրել է՝  Ադրբեջանի համար եղբայրական երկիր հանդիսացող Թուրքիային: Դրա համար պատճառ դարձան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի արդար դիրքորոշմանը աջակցելու  մասին Անկարայի պաշտոնական հայտարարությունները: Մնացականյանը դժգոհել է  նաև տնտեսական շրջափակումից, որում Հայաստանը հայտնվել է իր մեղքով: Քանի դեռ Երևանն իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ Լեռնային Ղարաբաղից և նրան հարակից յոթ շրջաններից, ապա նա մեկուսացված կլինի տարածաշրջանի բոլոր կարևոր էներգետիկ և տրանսպորտային նախագծերից:  Այսպիսին է  Բաքվի և Անկարայի դիրքորոշումը:  

 

 

 

 


Create Account



Log In Your Account