Sep 27 2020 23:52
Banovsha Shahaliyeva
Views: 312

Կիրակի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի սանձազերծած զինված սադրանքը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կանգնելու է Ադրբեջանի կողքին: Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունը, Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին:  

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ եղբայր Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այսուհետ էլ հաջողությամբ զարգանալու են:

Թուրքիայի նախագահը գրառում է արել իր թվիթերյան էջում: «Թուրքիան իր բոլոր կարողություններով միշտ Ադրբեջանի կողքին է», - գրել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:


Create Account



Log In Your Account