Sep 29 2020 10:26
Banovsha Shahaliyeva
Views: 287

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև: Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Պիտեր Թեյսը:  CBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ խաղաղ բնակիչներին գնդակոծող Հայաստանի զինված ուժերը արժանի են ամենակոշտ քննադատության և պատժի: 

«Հայաստանի ղեկավարության վերջին գործողությունները կարելի է բնութագրել որպես  մարդու իրավունքների կոպիտ խախտում և բացարձակ անարգանք միջազգային օրենքների նկատմամբ: Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն պայքարում է հանուն արդարության: Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները,  դրա համար էլ  միանգամայն տրամաբանական է, որ ադրբեջանական բանակը հակահարձակողական օպերացիա է իրականացնում:  Ադրբեջանի Զինված ուժերը հուժկու հարված են հասցնում հակառակորդի օկուպացիոն ուժերին, ինչը չի կարող չուրախացնել: Սա Ադրբեջանի պատմության փառավոր էջերից է: Պետք է վերջ տրվի հայկական օկուպացիային, որը շարունակվում է շուրջ 30 տարի»,-ասել է ամերիկացի քաղաքագետ Պիտեր Թեյսը:

Պիտեր Թեյսի կարծիքով, եվրոպական երկրները պետք է զերծ չմնան օկուպանտ Հայաստանին քննադատելուց: Քաղաքագետը վստահ է, որ երկխոսության ժամանակը սպառվել է: Երկար տարիների ընթացքում Հայաստանը ամեն կերպ փորձել է ձախողել բանակցային գործընթացը՝ ձգտելով պահպանել առկա ստատուս քվոն: Պիտեր Թեյսը ընդգծել է, որ եկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերի կատարման ժամանակը, որոնք պահանջում են հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված հողերից:


Create Account



Log In Your Account