Sep 30 2020 15:33
Banovsha Shahaliyeva
Views: 343

Տարածքային ամբողջականության սկզբունքի աջակցությունը՝ հանդիսանում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Լեռնային Ղարաբաղում մարտերը պերճախոսորեն ցույց են տալիս, որ ըստ էության սառեցված հակամարտություններ չկան, դրանք ցանկացած պահի կարող են պայթել: Նման հակամարտությունները՝ Եվրոպայում անկայունության օջախներ են, հայտարարել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը:

«Մենք աջակցել ենք և աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես Ադրբեջանն աջակցել է մեր տարածքային ամբողջականությանը: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան:

«Միջազգային հանրությունը պետք է համապատասխան վերաբերվի կարգավորման գործընթացին: Չմոռանալ, այլ հետևողականորեն, համակարգված ձևով ջանքեր գործադրել այդ հակամարտությունները լուծելու համար», - ասել է դիվանագետը:


Create Account



Log In Your Account