Oct 01 2020 10:53
Banovsha Shahaliyeva
Views: 316

Հաջող հակահարձակողական օպերացիայի ընթացքում ադրբեջանական բանակը ազատագրել է մի շարք բնակավայրեր և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը վիրավորված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, որոնք բուժում են ստանում ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Երկրի ղեկավարը դիմել է հայ ժողովրդին: «Հայաստանի բնակչությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, պատմական արդարությունը», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Այլ երկրի տարածքները զավթելը, բոլոր շինություններն ու պատմամշակութային հուշարձաններն ավերելը, ավելի քան 1 միլիոն մարդկանց հարազատ հողերից վտարելը, ադրբեջանական ժողովրդին ցեղասպանության ենթարկելը հանցագործություն է: մենք վերականգնում ենք պատմական արդարությունը: Ղարաբաղը մեր հայրենիքն է, մեր պատմական հողը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահի խոսքով, հայ ժողովրդի դժբախտությունը կայանում է նրանում, որ երկար տարիների ընթացքում նրան ղեկավարել է հանցավոր ռեժիմը: Եթե հայ ժողովուրդն ուզում է ապրել խաղաղության պայմաններում, ապա պետք է պատասխանատվության ենթարկի սեփական իշխանություններին: 

«Մենք հայ ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Ադրբեջանը բազմազգ պետություն է և շատ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայերը այստեղ ապրում են խաղաղության պայմաններում:  Ադրբեջանի տարածքում հանգիստ ապրում են հազարավոր հայեր:  Նրանք մեր քաղաքացիներն են: Մեր պայքարը արդարության համար մղվող պայքար է: Մենք ճիշտ ենք ինչպես պատմական, այնպես էլ միջազգային իրավունքի տեսակետից: Ադրբեջանցի զինվորը, սպան կռվում է հանուն իր հարազատ հողերի»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանը պետք է հրաժարվի օկուպացիոն քաղաքականությունից: Եթե Հայաստանի կառավարությունը դա անի, ապա ռազմական գործողությունները կդադարեցվեն, այլևս արյուն չի թափվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:


Create Account



Log In Your Account