Oct 01 2020 12:41
Banovsha Shahaliyeva
Views: 300

Իրանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել այլ երկրներ զենք տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա այսպես է մեկնաբանել Իրանի տարածքով Հայաստան զենք տեղափոխելու  մասին մամուլում շրջանառվող լուրը: Նա ընդգծել է, որ Իրանը մանրազնին կերպով  ստուգում և վերահսկում է ապրանքների տարանցումը այլ երկրներ: Սաիդ Խաթիբզադեն հավելել է, որ Իսլամական Հանրապետության և հարևան երկրների միջև քաղաքացիական ապրանքների փոխադրումը շարունակվում է սովորական ռեժիմով:


Create Account



Log In Your Account