Oct 01 2020 16:39
Banovsha Shahaliyeva
Views: 322

Միջազգային իրավունքը մեր կողմն է: Բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունված որոշումներն ու բանաձևերը հստակ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ, լիովին և անվերապահորեն դուրս բերվեն օկուպացվաղ տարածքներից: Այս մասին՝ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի լրատվական ծրագրում ասել է՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան:

«Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են հաջողությամբ առաջ շարժվել՝ ազատագրելով օկուպացված տարածքները, գրավելով բարենպաստ ռազմավարական բարձունքներ և վերասկողության տակ առնելով այն հիմնական ճանապարհները, որոնցով ռազմական տեխնիկան և սարքավորումները տեղափոխվում են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս մարտեր են ընթանում ադրբեջանական Ֆիզուլի քաղաքի ազատագրման համար»,-ասել է Ուկրաինայում Ադրբեանի դեսպան Էլմիրա Ախունդովան:

Դեսպանը նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որը ճնշում է միայն հակառակորդի կրակակետերը և ռազմական գործողություններ է իրականացնում՝ պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի և Ժևի կոնվենցիայի պահանջները, Հայաստանը գնդակոծում է քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը: Բացի այդ, նա ռազմական օբյեկտները և ռազմական տեխնիկան հատուկ տեղակայում է հայկական բնակավայրերի անմիջական հարևանությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է՝ օկուպացված շրջանների հայ բնակչությանը` խնդրելով հեռու մնալ Հայաստանի զինված ուժերի ռազմական օբյեկտներից:


Create Account



Log In Your Account