Oct 11 2020 16:29
Gulyaz Shirinova
Views: 273
Բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և կանցկացվեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հայաստանի ղեկավարության կողմից այս պատասխանատվությունը՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարիոնետային վարչակարգի վրա դնելու փորձերը ձախողվել են: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմի համար հիմնարար նշանակություն են ունեցել հակամարտության կարգավորման բազային սկզբունքները: Որոնցում մասնավորապես նշվում է, թե օկուպացված տարածքները, որ հաջորդականությամբ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: «Դրանից հետո ես համոզված եմ, որ մենք այլևս Փաշինյանից չենք լսի «Ղարաբաղը Հայաստանն է» արտահայտությունը, ինչպես նաև չենք լսի, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Եթե նման հայտարարություններ արվեն նրա կողմից, ապա դա կնշանակի, որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ինչպես միջնորդների, այնպես էլ իր պատվիրակության հանդեպ, որոնք համաձայնության են հասել Մոսկվայում, ինչն ըստ էության, կրկին խափանում է բանակցային գործընթացը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացնել է տվել. «Դուք չեք կարող Ադրբեջանի հետ վերջնագրերի լեզվով խոսել»: Պետության ղեկավարը մեկնաբանել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հավանականությունը: «Մենք հասկանում ենք, որ բանակցություն ենք վարում թշնամու հետ, սակայն պետք է լինել ազնիվ և հարգել տված խոսքը: Եվ երբ դա տեղի ունեցավ, բնականաբար, այս անիմաստ գործունեությունը շարունակելու ցանկությունը վերացավ մեզ մոտ: Ինչի մասին կարելի է խոսել հակառակորդի հետ, եթե ամեն մի բառը սուտ է, եթե սուտը տարածվում է համաշխարհային լրատվամիջոցներով, այն հեռարձակվում է աշխարհով մեկ: Հավանաբար, նրանք սովոր են ստել իրենց երկրում, սակայն երբ համացանցային դարաշրջանում ստում ես պատմության, հակամարտության էության մասին, ապա դա շատ արագ է բացահայտվում»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը: Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: «Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, իհարկե, ունի նույն իրավունքներն ու լիազորությունները, որոնք ԵԱՀԿ-ին կողմից վերապահված են երեք երկրներին: Բայց, իհարկե, Ռուսաստանը, որպես մեր հարևան, որպես երկիր, որը ընդհանուր պատմություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, իհարկե, նա առանձնահատուկ դեր է խաղում: Իհարկե, այս դերը հիմնված է ինչպես պատմության, այնպես էլ մեր ժողովուրդների փոխազդեցության վրա: Դրա համար էլ, Ռուսաստանի հնարավորությունը՝ ազդել հակամարտության կարգավորման վրա, անհամեմատ մեծ է, քան ցանկացած այլ երկրի: Ուստի մենք բազմիցս դիմել ենք Ռուսաստանի ղեկավարությանը, որպեսզի Ռուսաստանի ղեկավարությունը օգտագործի Հայաստանի վրա քաղաքական ազդեցության այդ քաղաքական լծակները՝ համոզելու հայկական կողմին դադարեցնել օկուպացիան: Այս թեման քննարկվել է բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Բայց դա տեղի չունեցավ,- ընդգծել է Իլհամ Ալիևը: РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է նորացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ երկրների խմբի այն կազմը, որը այժմ գլխավորում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ուժեղացվի Թուրքիայի դերը», - հավեել է Ադրբեջանի նախագահը: Երկրի ղեկավարը խոսել է նաև հայկական օկուպացիայից ազատագրված հողերում իրականացվելիք աշխատանքների մասին: «Մենք մեր փախստականներին կվերադարձնենք իրենց տներ: Պատկերացնո՞ւմ եք այս մարդկանց ուրախությունը՝ Ջեբրայիլի, Ֆիզուլիի գյուղերի, Թերթերի շրջանի, Հադրութի բնակիչների, ովքեր շուրջ 30 տարի անց կվերադառնան իրենց հողեր: Այն տեսանյութերը, որոնք մենք ցուցադրել ենք ազատագրված տարածքներից, ցույց են տալիս, որ այնտեղ ամեն ինչ ավերված է: Մենք գիտեինք դա: Սա Ստալինգրադից ավելի վատ է: Իսկ այն, ինչ չի ավերվել՝ թալանվել է: Նրանք նույնիսկ գողացել են պատուհանի շրջանակները, զուգարանակոնքերը: Սա պարզապես, պետական քաղաքականության աստիճանի թալան է: Դրա համար, մենք պետք է վերականգնենք այդ տարածքները»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account