Oct 12 2020 11:30
Banovsha Shahaliyeva
Views: 289
Ըստ միջազգային իրավունքի՝ օկուպացված տարածքները պատկանում են հենց Ադրբեջանին: Դա արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերում և այդ մասին գիտի ողջ համաշխարհային հանրությունը: Այս մասին հայտարարել է Հարավային Ադրբեջանի հարցով փորձագետ Ահմեդ Հաշիմին: Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումից հետո պաշտոնական Բաքուն կարողացավ փոխել ստատուս քվոն: Նախկին ստատուս քվոն անընդունելի էր և լրջորեն սպառնում էր տարածաշրջանային կայունությանը: Քանի դեռ չի ազատագրել իր բոլոր օկուպացված տարածքները՝ Ադրբեջանը կանգ չի առնի: «Ադրբեջանական կողմին հաջողվեց փոխել ստատուս քվոն: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն անընդունելի է: Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ ևս 30 տարի փոփոխության սպասել: Ադրբեջանական բանակն ու ժողովուրդը վճռական են տրամադրված տարածքները հետ վերադարձնելու հարցում: Հարավային Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիները նույնպես պատրաստակամություն են հայտնում կռվել հանուն օկուպացված հողերի ազատագրման: Այս անգամ զարգացումները Հայաստանի օգտին չեն: Հայաստանի ղեկավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցեն, որ ադրբեջանական բանակը բոլոր առումներով գերազանցում է նրանց: Բարձր մարտական ոգին և գերժամանակակից սպառազինությունը Ադրբեջանին հնարավորություն կտա կարճ ժամանակում հասնել իր նպատակին»,-ասել է Հարավային Ադրբեջանի հարցով փորձագետ Ահմեդ Հաշիմին: Ահմեդ Հաշիմին ընդգծել է, որ կա հարցի լուծման 2 տարբերակ. կամ Հայաստանը պետք է հրաժարվի իր վարած օկուպացիոն քաղաքականությունից և ինքնակամ վերադարձնի օկուպացված հողերը, կամ էլ ադրբեջանական բանակը կշարունակի հակահարձակումը և ռազմական ճանապարհով կազատագրի իր հողերը:

Create Account



Log In Your Account