Oct 12 2020 13:04
Banovsha Shahaliyeva
Views: 277
Գյանջայի խաղաղ բնակչության գնդակոծությունը՝ ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության վարած հերթական ռազմական ագրեսիան է: Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Պատմությանը հայտնի են Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ հայկական կողմի իրականացրած ագրեսիայի բազմաթիվ փաստեր: Խախտելով մարդասիրական հրադադարը՝ Հայաստանը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը: «Դա ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության ակտ է, որն իրագործվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից: Առկա է հումանիտար նկատառումներով հրադադարի մասին փաստաթուղթ: Պայմանավորվածության ձեռք բերման հենց հաջորդ օրը Հայաստանի զինված ուժերը հրթիռակոծեցին Գյանջայի խիտ բնակեցված մասը: Դա ռազմական հանցագործություն է, որը կրկին անգամ ցույց է տալիս հայկական կողմի երեսպաշտությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում գործող դիվանագիտական կորպուսների ղեկավարները, դեսպանները, ռազմական կցորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները կայցելեն Գյանջա և Մինգաչևիր: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Այցի նպատակն է նրանց ծանոթացնել Հայաստանի հանցավոր գործողություններին, խաղաղ բնակչությանը և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հրթիռային հարվածների հետևանքներին:

Create Account



Log In Your Account