Oct 12 2020 13:08
Banovsha Shahaliyeva
Views: 278
Հայաստանը շարունակում է խախտել հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Գյորանբոյի, Թերթերի և Աղդամի շրջանները: Ադրբեջանական բանակը վերահսկում է օպերատիվ իրավիճակը ռազմաճակատի ողջ երկայնքով: Թերթերի շրջանի Քենգերլի գյուղում արկի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 1970 թվականին ծնված Ֆիրուդին Բեյլարովը: Հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում ոչնչացրել է հայկական զինուժին պատկանող 2 անօդաչու թռչող սարք, իսկ այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում ևս 1 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Աղդամի շրջանի ուղղությամբ:

Create Account



Log In Your Account