Oct 13 2020 13:38
Banovsha Shahaliyeva
Views: 284
Հայաստանը կոպտորեն խախտում է հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը: Իրականացնելով զորքերի վերախմբավորում՝ հակառակորդը փորձել է մի քանի ուղղություններով գրոհել ադրբեջանական բանակի դիրքերը: Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ ուղղություններում իրավիճակն ընդհանուր առմամբ մնում էր լարված: Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում ոչնչացվել ու շարքից հանվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ: Մասնավորապես, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է հայկական բանակի 5-րդ լեռնահրաձգային գնդի անձնակազմը, շրջափակման մեջ է հայտնվել 1-ին և 4-րդ մոտոհրաձգային գնդերի անձնակազմը: Հայաստանի զորամասերում զանգվածային բնույթ է ստանում դասալքությունը: Ադրբեջանի զինված ուժերը պահպանում են հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը: Ադրբեջանական բանակը վերահսկում է օպերատիվ իրավիճակը ռազմաճակատի ողջ երկայնքով:

Create Account



Log In Your Account