Oct 14 2020 11:28
Banovsha Shahaliyeva
Views: 262
«Սա ձեռք բերված համաձայնության կոպիտ խախտման վառ ապացույց է»: Այս մասին СВС-ի եթերում, Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը նվիրված հատուկ թողարկման ժամանակ հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, Զիգենի համալսարանի պրոֆեսոր Մուսլիմ Իբրահիմովը: Փորձագետը Հայաստանի կողմից հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարի խախտումը գնահատել է որպես Ադրբեջանի բնակչությանը վախեցնելու բացահայտ փորձ: Մուսլիմ Իբրահիմովն ընդգծել է, որ նման քայլ, որը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն, Հայաստանն առաջին անգամ չէ որ իրագործում է ադրբեջանական բնակչության դեմ: «Հայաստանը, չգիտես ինչու, ուզում է ողջ աշխարհին ցույց տալ, որ բացառիկ իրավունք ունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարի նախաձեռնող Ռուսաստանի Դաշնությանը: Սա բոլորովին անհասկանալի է: Եվ, ըստ էության ստացվում է, որ լինելով ԱՊՀ-ի անդամ երկիր, Հայաստանն այնպիսի փորձեր է ձեռնարկում, որոնց համար պետք է բացասական արձագանք ստանա Ռուսաստանի կողմից»,- ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Մուսլիմ Իբրահիմովը:

Create Account



Log In Your Account