Oct 14 2020 12:40
Banovsha Shahaliyeva
Views: 281
Այսօր՝ ժամը 08:36-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի կողմից հերթական բալիստիկ հրթիռներով օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգն է տեղակայվել Հայաստանի սահմանամերձ գոտում՝ Ադրբեջանի օկուպացված Քելբաջարի շրջանի մոտակայքում: Օպերատիվ-մարտավարական հրթիռները նշանառել էին Գյանջա, Մինգաչևիր և Ադրբեջանի այլ քաղաքները՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր պատճառելու և քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար: Քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ճշգրիտ կանխարգելիչ հարվածով շարքից հանվել է մեկնարկային դիրք բերված հրթիռային համակարգը: Նշենք, որ ավելի վաղ, գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում, դիպուկ հարվածով ոչնչացվել են այդ ուղղությամբ մեկնարկային դիրք բերված օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր: Այն կետերում, որտեղ հրթիռային համակարգերը բերվել էին մեկնարկային դիրք, քաղաքացիական ենթակառուցվածքներ կամ օբյեկտներ չկային: Բացի այդ հոկտեմբերի լույս 14-ի գիշերը Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրայիլ ուղղություններում իրավիճակը մնում էր կայուն լարված: Գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ ուղղություններով գրոհել են ադրբեջանական բանակի դիրքերը: Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած պատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով հետ է նահանջել: Ադրբեջանի բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում ոչնչացվել և շարքից դուրս են հանվել T-72 մակնիշի 5 տանկ, 3 միավոր БМ-21 «Գրադ», 1 միավոր «Оса-АКМ» հակաօդային պաշտպանության համակարգ, 1 միավոր BMP-2, 1 միավոր КС-19 զենիթային թնդանոթ, 2 միավոր Д-30 հաուբից, ինչպես նաև հակառակորդի մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Առավոտյան ժամերից հրետանային կրակի է ենթարկվել Թերթերի, Աղդամի և Աղջաբեդիի շրջանների տարածքները: Ադրբեջանական բանակը ադեկվատ միջոցներ է ձեռնարկում: Ադրբեջանական բանակը պահպանում է հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը և վերահսկում օպերատիվ իրավիճակը ռազմաճակատի ողջ երկայնքով:

Create Account



Log In Your Account