Oct 14 2020 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 296
Երկու տարուց ավել Հայաստանի իշխանությունը բռնազավթվել է մի մարդու կողմից, որը վարչապետի աթոռին նստելու համար միայն սուտ ու կեղծ խոստումներ է տվել ժողովրդին, թե կհանի երկիրը ծանր վիճակից, դուրս կբերի նրանց սովի ու աղքատության ճիրաններից: Սակայն ոչ միայն նա չի կատարել իր տված ոչ մի խոստումները, այլև իր կործանարար ու բռնի քաղաքականությամբ ժողովրդին հասցրել է ծայրահեղ աղքատության, իսկ երկիրը պատերազմի: Իշխանության ղեկին կանգնելուց հետո Փաշինյանը սկսել է շարունակել վարել իր նախկինների ահաբեկչական քաղաքականությունը: Պարզ է, որ այն մարդը, ում պապը 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է նացիստական բանակում, կռվել է Գարեգին Նժդեհի գլխավորած հայկական նացիստական լեգեոնի կազմում՝ չի կարող այլ քաղաքականություն վարել: Այսօր Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է ստի, կեղծիքի, մարդասպանության, ազգասպանության, ստորության աշխարհի կենտրոնը։ Նոր Հայաստանի այսպես կոչված վարչապետը երկիրը վերածել է բռնապետության, նա հաշվեհարդար է տեսնում, բանտ է նետում այն մարդկանց, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, մեղադրում են Փաշինյանին ստի ու խաբեության մեջ: Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի հրահանգով ձերբակալվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել էր, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է: Այսօր Փաշինյանը իր վառ քննադատներից ազատվելու համար մեկ այլ ուղի էլ է գտել: Վարչապետը իր իշխանության երկարաձգման համար գիշեր ցերեկ հետևում է իր քննադատներին և նրանց լռեցնելու համար առաջնագիծ է ուղարկում՝ թնդանոթի միս դառնալու: Հիշենք Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով չի ծառայել, բայց նրան զորակոչել են: Օրերս առաջնագիծ էր ուղարկվել քաղաքական մեկնաբան, 40 ամյա Մենուա Հարությունյանը, ով երբեք զինվորական ծառայություն չի անցել և կարելի է ասել Փաշինյանի ամենավառ քննադատներից էր: Հայաստանի վարչապետը, ով իր լրագրողական տարիներին մեղադրում էր իշխանություններին կործանարար քաղաքականության մեջ՝ այսօր ինքն է ոտնահարում ու խեղդում խոսքի ազատությունը, արգելում է լրատվամիջոցներին ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների և հայկական կողմի կորուստների մասին տեղեկատվություն տարածել, գրել այն մասին, որ այսօր Փաշինյանի վարած անհեռատես, ագրեսիվ, բռնի քաղաքականության պատճառով ռազմաճակատում զոհվում են հարյուրավոր հայ զինվորներ, որ Ադրբեջանի զինված ուժերը մեկը մյուսի հետևից ազատագրում են 30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական տարածքները: Եվ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ ադրբեջանական բանակը կգնա մինչև վերջ, կազատագրի հայկական օկուպացիայի տակ գտնվող իր բոլոր հողերը: Եվ Հայաստանի համար միակ ելքը ադրբեջանական հողերից օկուպացիոն ուժերի դուրս բերումն է:

Create Account



Log In Your Account